National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.04.2019
Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել «Քաղաքական առաջնորդների դերն ու պատասխանատվությունը ատելության խոսքի եւ անհանդուրժողականության դեմ պայքարում» զեկույցի շրջանակներում՝ նշելով.

«Հարգարժան տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

ատելության վերբալ դրսեւորումը՝ «ատելության խոսքը», անհանդուրժողականության, խտրականության, մարդատյացության եւ ռասիզմի վրա հիմնված հանցագործությունների հսկայական շարանի հիմնապատճառն է: Դրա գոյությունը վտանգում է ժողովրդավարական հասարակության կայացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ իրավունքի գերակայության երաշխավորումը:

Ատելության խոսքն առանձնակի վտանգավոր է, երբ նախահիմք է ծառայում ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների նախապատրաստման ու իրագործման համար: Այն միտված է որոշակի թիրախավորված մարդկանց խմբերին նվաստացնելուն, խարանելուն, դեգրադացնելուն, դեմոնիզացնելուն եւ, որպես արդյունք, ապամարդկայնացմանը՝ պարարտ հող ստեղծելով այդ զանգվածային ոճրագործությունները կատարելու համար: Պատահական չէ, որ բոլոր ցեղասպանությունների պարագայում «ատելության խոսքը» օգտագործվել է որպես կատալիզատոր` այդ հանցանքների կատարումը խթանելու համար: Օսմանյան կայսրության կողմից իրագործած Հայոց ցեղասպանության ժամանակ յուրաքանչյուր հային «օտար» եւ «դավաճան» պիտակավորելը, ողջակիզման ընթացքում ծայրահեղ հակասեմիթական թերթեր հրապարակելը, Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության ընթացքում ռադիոհեռարձակումները ցեղասպան քարոզչամեքենայի հիմնասյուներն են եղել: Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցը, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Ռուանդայի միջազգային քրեական դատարանը բազմաթիվ դատավճիռներում ճանաչել է ատելության խոսքի եւ ցեղասպանության հրահրման միջեւ պատճառահետեւանքային կապը: Այնուամենայնիվ, չափազանց մտահոգիչ է այն, որ նույնիսկ այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո, Նյուրնբերգյան դատավարությունից ավելի քան 70 տարի անց մենք դեռ բախվում ենք հայատյացության, հակասեմիտիզմի եւ այլատյացության այլ դրսեւորումներին Եվրոպայում:

Կարող է անհավատալի թվալ, բայց նույնիսկ այսօր Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առկա են որոշ առաջնորդներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, որոնք իրենց ամենօրյա օրակարգում վիրավորական ձեւակերպումների եւ խտրական պիտակների օգտագործմամբ շարունակում են տարածել ատելություն` նպատակ հետապնդելով բաժանել իրենց հասարակությունները «յուրայինների» եւ «այլոց», ցանկալի եւ անցանկալի մարդկային խմբերի: Ցավոք, ատելության խոսքը լայնորեն եւ անամոթաբար օգտագործվում է քաղաքականության մեջ` որպես ընտրական գործիք կեղծ թշնամու կերպարի ստեղծման եւ դժգոհ ընտրազանգվածին գրավելու համար:

Ատելության խոսքի աստիճանն առավել մտահոգիչ է դառնում թվային դարաշրջանում, երբ սոցիալական մեդիան կարող է աննախադեպ հետեւանքների հանգեցնել:

Հետեւաբար, մարդու իրավունքների պաշտպանությանը նպատակաուղղված բոլոր հասարակությունների համար հրամայական է դառնում ուժերի միավորումը՝ ընդդեմ մարդկանց մեջ առավել բացասական դրսեւորումները բացահայտող այս չարիքի եւ հանուն ավելի լավ ապագայի:

Կոչ եմ անում Եվրախորհրդի բոլոր անդամ պետություններին եւ վերջիններիս խորհրդարաններին միասնական ճակատ ձեւավորել՝ կանխարգելելու եւ դատապարտելու ատելության խոսքի բոլոր դրսեւորումները, ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ եւ համաչափ բոլոր հնարավոր միջոցներով վերածել Եվրոպան ատելության խոսքից ազատ տարածաշրջանի:

Ուստի, եկեք սկսենք այս վեհաժողովից եւ օրինակ ծառայենք այլոց համար:

Շնորհակալություն ուշադրության համար»:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am